Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուշիի ազատագրումը սոսկ ռազմական սխրանքի բացառիկ դրսեւորում չէր: Այն ցույց տվեց, որ անհնարը կարող է դառնալ հնարավոր, եթե կա նվիրում, հաղթելու կամք ու ցանկություն: Այն սեփական ուժերի նկատմամբ հավատի ներշնչում էր` ոչ միայն անպայման հաղթելու, այլեւ այդ հաղթանակն ամեն գնով պահելու համար:
Ամեն վայրկյան Շուշին հորդորում ու պարտադրում է՝ չկորցնել թանկ գնով վերջապես ձեռք բերված ինքնավստահությունը, չդավաճանել այն համոզմունքներին, որ տղերքին մահն աչքերում առաջ էին մղում Շուշիի ժայռեղեն բարձունքներն ի վեր: Այն ստիպում է թոթափել մեր ներքին վախերը, հրաժարվել դրսում հենման կետեր որոնելու մտայնությունից: Այս օրերին, առավել քան երբեւէ, պարտավոր ենք պատասխանել այն հարցերին, որոնք կախում է օդում Շուշիի խորհուրդը:
Արե՞լ ենք, արդյոք, մեզանից կախվածը Շուշիի ազատագրմանը սոսկ պատմական փաստի կամ մեր ուժերից այլեւս վեր անկրկնելի սխրանքի չվերաբերվելու ու այդպիսով հաղթողի մեր ոգին ու կարողությունը մեզանից չօտարելու համար: Հավատարի՞մ ենք մնում այն սկզբունքներին, որոնցով մեր երկու պետությունների հիմքերը դրեցինք: Վստա՞հ ենք, արդյոք, որ անկախության այս սերնդին այնպիսի արժեքներ ենք տալիս, ինչպիսիք ազատամարտի հերոսներին ու 1988-ի սերնդին տվել էին Մեծ հայրենականի մեր հարյուրհազարավոր մասնակիցները:
Չի կարող զուտ պատահական լինել, որ զույգ Հաղթանակները կրողներին հիշում, գնահատում ու ոգեկոչում ենք հենց այս օրը` Մայիսի 9-ին: