Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ»-ը գրում է.
««Փաստ» թերթը պարբերաբար անդրադառնում է գործուղումների թեմային։
Այս անգամ ներկայացնենք, թե մասնավորաբար Ազգային ժողովում ինչ գործուղումներ են եղել վերջին մեկ ամսվա ընթացքում։
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Ստրասբուրգ է մեկնել ԱԺ 8 հոգանոց պատվիրակություն ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու համար։
Հետաքրքիր պատկեր է նաև ըստ քաղաքների այցերի առումով՝ սեպտեմբերի 24-27-ը՝ Թբիլիսի, 8 հոգանոց պատվիրակություն, սեպտեմբերի 22-24-ը՝ Բեռլին, սեպտեմբերի 24-26-ը՝ Սոչի, 26-27-ը՝ Կալինինգրադ, սեպտեմբերի 16-18-ը՝ Մոսկվա՝ 7 հոգանոց պատվիրակություն, սեպտեմբերի 17-20-ը ՝ Գիրեսուն (Թուրքիա), սեպտեմբերի 16-19-ը՝ Ժնև, սեպտեմբերի 8-12-ը՝ Լոնդոն, սեպտեմբերի 9-11-ը՝ Բրատիսլավա, սեպտեմբերի 1719-ը՝ Կոպենհագեն, սեպտեմբերի 25-27ը՝ Բիշքեկ։
Իսկ ահա ամենաուշագրավ այցը տևել է ամբողջ 21 օր՝ սեպտեմբերի 7-28-ը. խոսքը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի՝ Վաշինգտոն կատարած գործուղման մասին է։
Անշուշտ, գործուղումները, որպես կանոն, անհրաժեշտություն են, առանց դրանց էլ չի լինի: Բնականաբար, օրինակ՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ կամ միջազգային այլ կառույցների շրջանակներում ընթացող որևէ նիստի կամ քննարկման մասնակցելը նորմալ ու հասկանալի է:
Մնում է հասկանալ, թե որքանով են արդարացված մյուս գործուղումները, այդ թվում՝ ամբողջ 21 օրով վաշինգտոնյան այցը:
Ըստ մոտավոր հաշվարկների (յուրաքանչյուր օրը 145 դոլար օրապահիկով), ստացվում է, որ միայն սնվելու համար տրամադրվել է մոտ 3000 դոլար (գիշերակացը կազմակերպվել է հրավիրող կողմի հաշվին)»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։