կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-16 16:33
Քաղաքական

Իրոք եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին. Սերժ Սարգսյան

Հարգելի լրագրողներ, ուզում եմ հավատացած լինեք, որ ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու լրատվամիջոցների հետ. այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հստակեցնելով՝ պատճառը պարզ է՝ ինքը ոչինչ չունի թաքցնելու:

Նա հավելեց. «Երկրորդ, իրոք եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին: Ելնելով սրանից ես դիմել եմ հանձնաժողովին, իմ մասնակցությամբ նիստը անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո: Բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ամսի 16-ին, եւ ինչպես հայտնի է արտակարգ դրությունն էլ երկարացվեց:

Ուստի ես այդ հնարավորությունից զրկված եմ, քանի որ հարցն այնքան կարեւոր է, որ ոտքի վրա 1-2 պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ոչ ձեզ, ոչ էլ հանրությանը: 

Ես խոստանում եմ, որ արտակարգ դրության ավարտից հետո ես կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին, որոնք գործում են ՀՀ-ում եւ միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ բոլոր հարցերին։ Որպեսզի փոքր ինչ իրավիճակը հարթեմ, մի քանի րոպե հետո իմ գրասենյակը կտարածի հայտարարություն»։

Հիշեցնենք՝ այսօր Սերժ Սարգսյանն ԱԺ-ում՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հարցերի պատասխանելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում.