|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Ազատության հրապարակ եւ ողջունել է ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքի մասնակիցներին:
«Այս հրապարակը պատկանում է բոլորին, եւ եկել եմ զրուցելու իմ համաքաղաքացիների հետ»,- ասել է նա` հավելելով, որ «Ժառանգությունը» կողմ է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին եւ պատրաստ է այդ հարցը քննարկել ինչպես քաղաքական բոլոր ուժերի, այնպես էլ ժողովրդի հետ։
Այնուհետեւ «Ժառանգության» առաջնորդն առանձնազրույց է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։