կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-09 13:15
Հասարակություն

Րաֆֆի Հովհաննիսյանն ու ժողովուրդը երդվեցին

Րաֆֆի Հովհաննիսյանն ու ժողովուրդը երդվեցին

Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում կարդաց երդման տեքստը, որը կրկնում էին հավաքվածները:

 

 

«Ես` Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, այսօր լուծարում եմ իմ կապերը ներկա անօրինական իշխանության հետ, հայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ իշխանություններին, չեմ հնազանդվելու սուտ օրենքին, չեմ ենթարկվելու անիրավ հրամաններին:

 

Ես լիազորված եմ իրավունքով, պաշտպանված եմ Սահմանադրությամբ, և ես չեմ վախենում, և ես չեմ վաճառվում, և ես չեմ նահանջում: Մենք` Հայաստանի 4-րդ Հանարպետության քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք հավատքով և չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար, և մենք հաղթելու ենք:

 

Մենք` նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, այլ որտեղ վերադառնում են բոլոր հայերն ու բոլոր հայաստանցիները, որտեղ կա իրավունք, որտեղ կա աշխատանք, որտեղ կա ապագա, կա ընտրված նախագահ, արդար իշխանություն, երջանիկ ժողովուրդ: Այս օրը հեռու չէ, այդ օրը այսօր է»: