Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը Panorama.am-ի հետ զրույցում չի բացառել Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը եւ հայտարարել է, որ այժմ էլ նախագահը պատրաստակամ է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանին` նրան հարմար ցանկացած ժամի: Ուշագրավ է, որ արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը կայացել է:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով Արմեն Արզումանյանի այս հայտարարությանն, ընդգծեց. «Եթե ուշադիր ընթերցեք նախագահի մամլո քարտուղարի ասածը, ապա կտեսնեք, որ դա համարժեք չէ այն առաջարկությանն ու հայտարարությանը, ինչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Նա հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպում չի կայացել:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 17:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հանրահավաք է անելու: