|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Շարունակվում են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննսիյանի մարզային հանդիպումները: Այսօր նա մեկնել է Սյունիքի մարզ: Արդեն հանդիպել է Ագարակի բնակիչների հետ:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը Մեղրիում է: Նա հանդիպում ունեցավ Մեղրիի քաղաքապետ, անկուսակցական, անհատ ձեռներեց Արշավիր Հովհաննիսյանի հետ, ում հետ քննարկեց ներքաղաքական իրավիճակը: Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց քաղաքպետին իրեն հյուրընկալելու համար և ներկայացրեց իր նկատած օրինախախտումը:
Հովհաննիսյանը տեսել էր, որ քաղաքապետարանում ինչ-որ կուսակցության գրասենյակ կա, որի անունը չցանկացավ նշել: Նա խնդրեց քաղաքապետին նշված գրասենյակը դուրս բերել հանրային տարածքից: Մեղրիի քաղաքապետն ուրախությամբ հայտնեց, որ ինքը կողմնակից է բաց հանդիպման և ասաց.
«Տարիներ ի վեր Մեղրիում ոչ մի ընտրություն կեղծված չի եղել, որևէ ապացույց այդ մասին չկա, եթե Դուք ունեք նման ապացույցներ` ցույց տվեք: Ընտրություների արդյունքները Մեղրիում միշտ էլ կատարվում են իդեալական տեսքով»: Այս առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը պայման առաջարկեց, որ եթե ինքը ընտրություններում որևէ ուսուցչի կամ զինվորի ուղղորդելու կամ սխալ տեղում պաստառ փակցնելու ապացույց ներկայացնի, ապա քաղաքապետը պատրա՞ստ է ընդունել այդ ամոթը:
Ի պատասխան` քաղաքապետն ասաց. «Եթե մի ապացույց լինի` կընդունենք»: