Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ժառանգություն» կուսակցության համակիր, բլոգեր Իզաբելլա Աբգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց ծայրահեղ քայլի՝ հացադուլի, զոհասեղանին դնելով իր կյանքը, հանուն բոլորի ապագայի: Նա ամենեւին էլ չի կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանին այդ քայլը հեշտությամբ է տրվել, բայց տեսնելով, որ որեւէ քայլի իշխանությունները չեն գնում, Հովհաննիսյանը երկու ընտրության առջեւ էր կանգնել՝ կա'մ պետք է դուրս գար գրոհի` վտանգելով մարդկանց կյանքը, կա'մ էլ պետք է զոհաբերեր սեփական կյանքը, եւ նա ընտրեց երկրորդ տարբերակը:
«Հիմա երկրում բարդ, կրիտիկական իրավիճակ է: Հույս ունեմ, որ իշխանությունները կընկալեն այս ամենի ողջ լրջությունը»,-հայտարարեց Աբգարյանը եւ ընդգծեց, որ եթե առաջ Րաֆֆի Հովհաննիսյանւը հանրահավաքներով էր ուղղորդում իր համակիրներին, ապա հիմա՝ իր իսկ համակիրների առջեւ օր օրի թուլանալով, այլեւս դժվար կլինի ուղղորդել մարդկանց:
Իզաբելլա Աբգարյանը չբացառեց, որ կարող է անարխիա լինել: Նա հայտարարեց, որ իշխանություններն իրենց բոլոր առաջարկները մերժել են, արձագանքել հեգնանքով, քննադատությամբ ու ծաղրով: «Եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ: Սարը շարժվել է, ժամանակը գնում է»,- նկատեց «Ժառանգության» համակիրը:
Բլոգերը համարում է, որ ՀՀԿ-ն վրեժ է լուծում ժողովրդից, որովհետեւ նրանց քվեն չի ստացել: