կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-31 15:12
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնաառաջադրվել է

Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնաառաջադրվել է

2013թ. փետրվարի 18-ին ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններում ինքնաառաջադրման վերաբերյալ փաստաթղթեր է ներկայացրել նաև ''Ժառանգություն'' կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: 

 

Այսպիսով, ՀՀ նախագահի աթոռի համար պայքարողների թիվը հասավ 13-ի:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԸՀ իրենց փաստաթղթերն էին ներկայացրել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, Պավլիկ Սարգսյանը և ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը: