Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և 12 նախկին աշխատակիցների գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ Խաչիկյանն ու Սոցիալական ապահովության ծառայության այլ աշխատակիցներ մեղադրվում են հանրապետությունից բացակայող անձանց և հանգուցյալների կենսաթոշակները յուրացնելու և պետությանը զգալի չափով վնաս հասցնելու մեջ:
Ինչպես բոլոր նիստերին, այս անգամ ևս Խաչիկյանը նիստերի դահլիճ մտավ գրքերով, սակայն չէր հասցրել սկսել իր ընթերցանությունը, երբ դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգեց նիստը: Բանն այն է, որ դատակոչված վկաներից և ոչ մեկ չէր ներկայացել դատարան: Դատավորը հայտարարեց, որ նրանք, հնարավոր է, պատշաճ ծանուցված չեն եղել, քանի որ 4 օր առաջ ոչ աշխատանքային օրեր էին: Պապոյանը նշեց, որ իրենք նոր ծանուցագրեր կուղարկեն և վկաներին կլսեն հաջորդ նիստին, որը նշանակվեց հուլիսի 25-ին:
Դատավարության ընթացքում 191 վկաներից հարցաքննվել են դեռևս 90-ը: