ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը գրում է.
«Քիչ առաջ տեղեկացանք, որ բաքվից Երևան է ժամանելու ինքնաթիռ, որ պետք է հիսուն գերի տեղափոխեր և այդ մասին նախորոք շտապել էին հայտնել, թէ՜ վարչապետ կոչվածի և թէ՜ նրա տեղակալի մամուլի պատասխատուները։
Անկեղծ ուրախությունը պատել էր մի պահ ամբողջ համացանցը։ Հայաստանյան հասարակությունը անհամբեր սպասում էր իր զավակներին։ Ծնողները լցվել էին հույսով, որ այսօր կտեսնեն իրենց զավակներին և կգրկախառնվեն նրանց հետ, բայց...
Ամեն ինչ այնքան ցավալի չէր լինի, եթե ինքնաթիռի ժամանումից հետո չպարզվեր, որ ինքնաթիռով Երևան է ժամանել միայն Մուրադովը, առանց գերիների։
Հետո ամենաողբերգականը, փոխվարչապետ կոչված մարետը ֆեյբուկում գրում է, որ գերիների հարցը հետաձգվում է։ Ակամայից հիշեցի երջանկահիշատակ Վահան Հովհանիսյանին, որը ասում էր. «Ի տարբերություն ձեզ, մենք չենք չարախնդում ձեր անհաջողություններով»։
Այո մենք չենք չարախնդում, ուղղակի ցավ ենք ապրում, որ մեր երկիրը ղեկավարում են ոչխարներ, որոնք չեն հասկսնում անգամ մի պարզ ճշմարտություն։ Չի կարելի հայտարարել մի բան, որը դեռ կայացած փաստ չէ, նամանավանդ եթե դա վերաբերվում է մարդկանց կյանքերին կամ ճակատագրերին։
Իսկ որ սրանք գերիների ճակատագրերով մտահոգ չեն, դա արդեն ապացուցված փաստ է»։