|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«ՀՀ-ում վերջին 30 տարվա մեջ որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի պես անսահմանափակ իշխանություն չի ունեցել, 3 տարի ի՞նչ էր անում: Այո՛, ես չեմ ժխտում, որ նախկինների օրոք գողություն ու թալան է եղել։ Թող հետ բերեր, ոչ թե գնար իրենց հետ շարունակեր մնացածը, ու կրկին ժողովրդին խաբեր։ Հետևաբար ՀՀ քաղաքացին ինչո՞ւ պետք է սրանց ձայն տա»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Գալու են, էլի ընտրություններին նախկին ու ներկա անեն, ի՞նչ են սրանք ասում՝ մենք իշխանություն ենք, բայց դատական համակարգը կատարում է նախկինի պատվերները, պետական ապարատը մեզ դիմադրում է, ԳՇ պետը նախկիններին է ենթարկվում։ Տղե՛րք, եթե դուք մեխի գլուխ եք, ու նախկիններն են երկիրը կառավարում, թողեք-հեռացեք»,- ասել է Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: