|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ՀՀ նկարիչների միության ցուցասրահում առաջին անգամ բացվեց Կերպարվեստի համահայկական ցուցահանդեսը, որը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին: Այն կազմակերպվել էր ՀՀ Սփյուռքի նախարարության և Նկարիչների միության հետ համատեղ:
«Այս օրերին տոնական է հագել ոչ միայն Հայոց աշխարհը, այլև հայկական Սփյուռքը, քանի որ միասին տոնում ենք երկու հանրապետոթյունների անկախության տարեդարձը: Եթե մայիսը մեր հաղթանակների ամիսն է, ապա սեպտեմբերը մեր պետականաստեղծման ամիսն է»,- ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ցուցահանդեսին Սփյուռքից ներկայացված է ավելի քան 51 աշխատանք, հայրենիք են այցելել ավելի քան 21 սփյուռքահայ նկարիչներ: