կարևոր
46480 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-21 17:48
Հասարակություն Մշակույթ

«75 +1-»․ երկու հարազատ ընկերների, երկու ինքնատիպ ճարտարապետների ցուցահանդեսը

Փետրվարի 16-ից ճարտարապետների պալատի սրահում ցուցադրության են դրվել երկու հոգեհարազատ ընկերների, երկու ինքնատիպ ճարտարապետների՝ Էդիկ Թանգյանի (ցավոք՝ հետմահու) և Վարդան Փենեսյանի ստեղծագործությունները։

Yerkir.am-ի թիմը այցելել է ցուցահանդես և զրուցել Վարդան Փենեսյանի հետ։ Նա պատմում է Էդիկ Թանգյանի հետ ընկերության, համագործակցության ու իրենց նախագծերի մասին։ Մեր թիմին զուգահեռ այցելության էին եկել Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի յոթերորդ դասարանի աշակերտները, որոնք հարցեր էին ուղղում ճարտարապետին, հետաքրքրությամբ զննում ներկայացված աշխատանքները։
«Երեկ չես արել, այսօր ո՛ւշ է»․ ճարտարապետն ասում է՝ հենց կարգախոսով է առաջնորդվել կյանքում, խորհուրդ է տալիս աշակերտներին այսօրվա գործը վաղվան չթողնել։

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից են՝ Չինաստանում մրցանակի արժանացած «Պրպտող նորարարի գլուխ»-ը, «Ֆրանսիայի հրապարակի ստորգետնյա զարգացման նախագիծ առաջարկ»-ը, «Հանրապետության հրապարակի ստորգետնյա զարգացման նախագիծ առաջարկ»ը, «Արարատ հյուրանոցային համալիր»-ը, «Արևելյան ադամանդ» և քաղաքների մաքրման ու բարեզարդման համար նախատեսված մի շարք հետաքրքիր լուծումներ։

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև ապրիլի 22-ը։

Մանրամասն՝ տեսանյութում