|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Արմեն Դավթյանին, որը նախագահին է նվիրել նկարիչ Մարտիրոս Ալագյանի վրձնած` Վաչագան Բարեպաշտ թագավորի դիմանկարը:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին՝ ընդգծելով, որ Վաչագան Բարեպաշտի գործունեությունը եւ նրա թողած քաղաքական, իրավական ու մշակութային ժառանգությունը հայկական պետականության բաղկացուցիչ մասն է եւ պահանջում է ավելի խորը ուսումնասիրություն:
Նախագահը նաեւ նշել է, որ քննարկվում է Վաչագան Բարեպաշտի արձանը Արցախում կանգնեցնելու հարցը:
Բակո Սահակյանը Վաչագան Բարեպաշտի դիմանկարը փոխանցել է Արցախի կերպարվեստի թանգարանին:
Ի դեպ, օրերս թանգարանին են փոխանցվել Մինասի, Սարյանի, Մոգիլեւսկու, Շևչենկոյի եւ աշխարհահռչակ այլ նկարիչների` 300-ից ավելի ստեղծագործություններ: Երեկ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել կտավների հանձնման-ընդունման արարողությունը: