|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդունված համահայկական հռչակագրի հիմնադրույթներն ուղենշային են հայության համախմբված աշխատանքների համար. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Ըստ նրա` ապրիլի 24-ի միջոցառումների ընթացքում մեր ներքին, թե արտաքին ուղերձների առանցքը պետք է լինեն Համահայկական հռչակագրի հիմնադրույթները։ «Դա եզակի փաստաթուղթ է, որը կայացել է ՀՀ-ի, Արցախի եւ կազմակերպ Սփյուռքի ներկայացուցիչների համաձայնությամբ։ Այնտեղ կան ե՛ւ իրավադրույթներ, ե՛ւ ազգային առումով հանրահռչակված գաղափարական-քաղաքական սկզբունքներ, որոնք ուղենշային են համակարգված հետագա աշխատանքների համար»,- ասաց Գանտահարյանը:
Նրա խոսքով` հռչակագիրը չի վերաբերում միայն Ցեղասպանության հետեւանքների վերացման ուղղությամբ հայկական կողմի իրականացնելիք քարոզչա-քաղաքական աշխատանքներին։ «Թե՛ հատուցմանը, թե՛ հայ-թուրքական հարաբերություններին, թե՛ Արցախի միջազգային ճանաչմանը եւ հայոց պետականության հզորացմանը վերաբերող առանցքային կետեր են ներառված այնտեղ: Այն, ըստ էության, բանաձեւել է համահայկական օրակարգի նախադրույթներն ու սկզբունքները։ Համահայկական օրակարգ, որն իբրեւ անհրաժեշտություն բարձրաձայնվեց նաեւ վարչապետի կողմից»,- հավելեց Շահան Գանտահարյանը: