Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս «Փյունիկ» ցուցասրահում տեղի ունեցավ երիտասարդ նկարչուհի Մերի Հովհաննիսյանի «Աշխարհն իմ աչքերով» խորագիրը կրող նկարների առաջին անհատական ցուցահանդեսը։ Ցուցասրահում ներկայացված է նկարչուհու 25 կտավ, սակայն նրա ընդհանուր աշխատանքների թիվը 200-ից ավելին է։ Նկարչուհուն հոգեհարազատ են «տաք» գույները. կտավներում գերիշխում են դեղինը, կանաչն ու կապույտը։ Իր ստեղծագործություններից Մերին առանձնացնում է ծովանկարները, նշում՝ ալեբախված ծովը, դրա ալիքները, դրա մովը այլ զգացողություններ են առաջացնում նրա սրտում։ Նկարչուհին մասնակցել է մրցութային ցուցահանդեսների, ներկայացրել իր աշխատանքները:
Yerkir.am-ը զրուցել է նկարչուհու հետ նրա ստեղծագործական ուղին սկսելու, մասնագիտական ոլորտում գրանցած հաջողությունների մասին։
- Ինչպե՞ս սկսեցիք հմտանալ նկարչության ասպարեզում, ովքե՞ր առաջնային դեր ունեցան ձեր մասնագիտական կայացման գործում։
- Նկարել սկսել եմ փոքր տարիքից, հետո այն ավելի հղկելու համար դիմեցի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, այն ավարտելուց հետո արվեստս է՛լ ավելի հղկվեց, իսկ ստեղծագործական հաջողություններումս շնորհակալ եմ իմ ուսուցիչներ Երվանդ Բիչախչյանին և Էդիկ Վարդանյանին։
- Ո՞ր միջավայրում եք ավելի անկաշկանդ ստեղծագործում, ո՞ր ժանրերն են գերակա ձեր արվեստում։
- Ստեղծագործելուս լավագույն միջավայրը ծննդավայրս է՝ Գյումրին, իր յուրօրինակ բնաշխարհով։ Իմ նկարները ժանրային մեծ տարբերություններ ունեն, ինձ հատկապես ոգեշնչում է իմպրեսիոնիզմը, սիրում եմ նաև ֆիգուրատիվ և էտյուդային ժանրերը։ Իմ ստեղծագործական կյանքն ավելի ծաղկեց, երբ սկսեցի ուշադրությամբ հետևել հայ մեծանուն նկարիչների աշխատանքներին, ոգեշնչվել և սովորել նրանց հանրահռչակ կտավներից, նրանցից են Մ. Սարյանը, Մ. Ավետիսյանը, Թաթոսը և այլոք։
- Ի՞նչ կավելացնեք ցուցահանդեսի մասին:
- Սա իմ առաջին անհատական ցուհանդեսն է, որի շնորհիվ, կարծում եմ, հիանալի հնարավորություն և ստեղծագործական վերելքներ են սպասվում, իսկ առաջիկայում սպասվում են նոր ցուցադրություններ։
Անժելա Սեդրակյան