կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-13 15:10
Քաղաքական

Տվեք իշխանությունը մեզ, մենք էլ աշխատենք

Տվեք իշխանությունը մեզ, մենք էլ աշխատենք

«Ի տարբերություն ձեզ, ես կոնկրետ գործ եմ կատարում... իշխանությունը կատարում է, մյուսը խոսում է»,- այսօր ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ բանավեճում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը:

«Տվեք իշխանությունը մեզ, մենք էլ աշխատենք»,- նրան հակադարձեց Լյուդմիլա Սարգսյանը:

«Ընդդիմության հիմնական թեման նրա մեջ է կայանում, որ ինքն անպայման իշխանությունը վերցնի: Դե, ասեք, որ մեր հիմնական խնդիրը իշխանությունը վերցնելն է,- շարունակեց Վ. Այվազյանը:- Եթե ասում եք, որ անգամ մեկ օր առաջվա պարագայում ձեզ համար կարեւոր է, որ լինեն արտահերթ ընտրություններ, ուրեմն ժողովրդի հետ կապված որեւէ խնդիր չեք արծարծում. պետք է անպայման լինի արտահերթ ընտրություն, որ ասեք` տեսեք, որ հաղթեցինք»:

«Մենք ժողովրդի անունից ենք խոսում»,- նրան ընդհատեց ընդդիմադիր գործիչը:

«Բոլորդ խոսում եք ժողովրդի անունից, ժողովրդին թողեք մի կողմ,- բարկացած շարունակեց Վ. Այվազյանը:- Էդ մեկ օր առաջվա ընտրությունը որեւէ խնդիր չի լուծում: Այսինքն` խնդիրը միայն իշխանությունը վերցնելն է: Այդպես էլ ասեք`իշխանություն ենք ուզում, դա մի քիչ ավելի անկեղծ կլինի»: