Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի համանախագահող Լուիս Մորենո Օկամպոն քննարկման ժամանակ նշեց, որ այսօր էլ աշխարհում կատարվում են երևույթներ, որ կարելի է ցեղասպանություն համարել:
Ցեղասպանությունների դեմ պայքարում կարևոր մարտահրավերը, ըստ նրա, այն է, թե ինչպես պետք է արձագանքել ցեղասպանությանը: «Պետք է կենտրոնանալ այս խնդրի վրա»,- նշեց Օկամպոն՝ հավելելով, որ պետությունը պարտականություններ ունի իր պետության բնակիչների նկատմամբ, իսկ աշխարհն էլ՝ ամբողջ աշխարհի, համայն մարդկության:
«Երբ աշխարհը միասնական է, կարող է ազդել ու զսպել ցեղասպանության ու այլ տարբեր հանցանքների դրսևորումները, բայց ցեղասպանություն իրագործողները գիտեն` ինչպես ազդել այլ պետությունների վրա՝ բիզնեսով, քաղաքական շահերով և այլն: Երբ միջազգային հանրությունը պառակտվում է, դժվարանում այդ պայքարը»,- նշեց նա:
Օկամպոն հարցրեց, թե ինչպես կարելի է գալ քաղաքական կոնսենսուսի Դարֆուրի կամ Սիրիայի իրադարձությունների շուրջ, եթե դեռևս ճանաչված չէ մեկ դար առաջ կատարված Ցեղասպանությունը: «Իմ առաջարկը կոնկրետ է` մենք պետք է աշխատենք Հայաստանի հետ, տեսնենք, թե ինչպես է Հայաստանը հասնում այդ կոնսենսուսին: Պետք է կոնսենսուսի գանք հարյուր տարի առաջ տեղի ունեցածի վերաբերյալ»,- ասաց նա: