Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակվում է ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցի քննարկումը: Ելույթ ունեցավ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը: Ըստ նրա՝ «Ելք»-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը չտալը պատվիրված է:
«Եթե պատվերը դնեիք` 6-ը լինի, կհիմնավորեին` սա է ճիշտ»,- ասաց նա և նշեց, որ, ընդհանուր առմամբ, իշխանության տեսակետը ներկայացնող Հրայր Թովմասյանի հետ համաձայն է, որ ԱԺ-ում կլինեն, թե` ոչ, մարդու իրավունքների համար պայքարել ու պայքարելու են, և այստեղ երկու տեսակետ լինել չի կարող:
Արամ Սարգսյանը նշեց, որ Էդմոն Մարուքյանի հարցադրումը, թե ինչու 9 հանձնաժողով մնա և ոչ` 8-ը, ՀՀԿ-ն հիմնավորեց, որ դա քաղաքական որոշում է:
«Ես ուզում եմ հասկանալ` լավ, նախագահը ձերն է, ԱԺ նախագահը, վարչապետը, դատախազությունը ձերն ենէ, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը «Ելք»-ինը լինի, ի՞նչ է խանգարում, որ ՄԻՊ-ն իրենը լինի»,- ասաց նա և հավելեց, որ կարծում է` որևէ խնդիր չկա:
«Բա ասում էիք, որ սա նոր խորհրդարան է, նոր հիմքեր ու տրադիցիաներ պետք է դնենք, որ ախպոր պես պետք է աշխատենք, այ հանրապետական ախպերներ ջան: Ձեր նախագահն էլ էր դա ասում, որ փոքրամասնության կարծիքը լսել է պետք: Ասում եք, չէ՞, մենք շատ ենք, շատ պետք է գնանք: Դոնթի բանաձևն օրինակ դարձրած, ձեր վարչապետի ասած՝ դոմփելով գնում եք, է հետո՞, ինչ եք ստանալու էդ դոմփելուց, ի՞նչ եք տալու երկրին, ինչ-որ բա՞ն եք փոխելու»,- նշեց պատգամավորը, ապա հավելեց. «Եթե ուզում եք շենք կառուցել, առավել ևս` շենք, որի հիմքը վատ է լցված՝ 10 000 դրամ ընտրակաշառքներով, անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում` վատ է լիելու: Իսկապես ՄԻՊ-ը «Ելք»-ին տալով, այնտեղ ներկայացված իրավաբան ներկայացուցիչներին լավ իմանալով, ՀՀ-ն այդ ոլորտում կունենա լուրջ առաջընթաց: Էս էն թեման է, որը կբարձրաձայնվի աշխարհով մեկ, հանրության մեջ: Կանեք, ապրեք, չեք անի, մենք, միևնույն ,է մեր գործն անելու ենք»: