|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Այսօր լրագրողների հետ հանդիպել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը, ով օրերս է նշանակվել այդ պաշտոնում:
Գրիգորյանը հավաստիացրեց, որ պետք է այնպես անի, որ բոլորը զբաղված լինեն և չմտածեն թատրոնից հեռանալու մասին: Ըստ նրա` ոչ ոք չի ուզենա դուրս գալ, եթե անգամ դրսում ստանա կրկնակի, քան իր երկրում: «Գնացողները հետ չեն գալիս, միայն համերգներով են հետ գալիս: Պառավում` նոր հետ են գալիս»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք Բարսեղ Թումանյանի հետ համագործակցության նոր եզրեր չեն փնտրելու, Գրիգորյանը պատասխանեց, որ քանիցս ասել է Թումանյանին` արի, տեսնենք` քեզ համար ի՞նչ կարող ենք բեմադրել: «Է, նրան ո՞վ է նեղացրել: Նրա համար լուրջ ներկայացում է պետք, հիմա որ կանչեմ` ի՞նչ է երգելու: Թումանյանը եթե ցանկություն հայտնի լուրջ բեմադրություն անել, ասենք` «Դոն Կառլոսը», խնդրեմ` ո՞վ է դեմ»,- ասաց նա:
Թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն էլ, իր հերթին, նշեց, որ պատրաստ են համագործակցել Թումանյանի հետ: «Օգտվելով առիթից, որ նկարահանվում է, և կարելի է սա պաշտոնական հայտարարություն համարել, ասեմ` արի` միասին աշխատենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Թումանյանն այժմ աշխատում է Աստանայի օպերային թատրոնում: