Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հիշո՞ւմ եք հայտնի հեքիաթը. ով էնպիսի սուտ ասի, որ ասեմ՝ սուտ է՝ թագավորությանս կեսը կտամ նրան:
Մեր օրերում տեղի է ունենում ճիշտ հակառակը: Ով էնպիսի ճիշտ ասի, որ ասեմ՝ ճիշտ է... Չնայած սենսացիոն, ինչ-որ տեղ ցնցող բացահայտումներին` «Վիկիլիքս»-ի գաղտնազերծումների արդյունքում «մերկացվողները» բացահայտումներն ընդունում են, կարծես, իբրեւ օրինաչափություն, սովորական երեւույթ: Բոլորն իրենց համոզում են, թե իբր դրանք ո՛չ պաշտոնական եւ ո՛չ հավաստի տեղեկություններ են, այսինքն՝ սուտ են: Բայց եթե սուտ են՝ ինչո՞ւ չեն հերքվում:
Սա այն դեպքն է, երբ հավատում ես ոչ թե քեզ մատուցված ակնհայտ իրողություններին, այլեւ դրանք չտեսնելու տալու կարողությանը: Բայց իրավիճակի ողջ անհեթեթությունն այն է, որ տվյալ դեպքում դա ոչ միայն պատասխանատվությունից խուսափելու միջոց է, այլեւ՝ փրկօղակ: Անգամ անհնար է երեւակայել, թե ինչ կկատարվեր, ասենք, Հայաստանի ներքաղաքական դաշտում, հասարակական կյանքում, եթե մոտեցումն այդ փաստերին արհեստական անլուրջ չլիներ: Իշխանական համակարգը, քաղաքական, հասարակական ուժերը կփլուզվեին, առնվազն վստահության դեֆիցիտ, վակուում կառաջանար: Ու թեեւ ո'չ ոսկին տվող կա, ո'չ էլ` թագավորության կեսը, բայց հանգիստ ապրելու համար ավելի լավ է իրականությունն իբրեւ սուտ ընդունել: Հիմա դրանից վնաս չկա: