Նոյեմբերի 13-ից մինչ օրս ռուս խաղաղապահները ակտիվ մարդասիրական առաքելություն են իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղում զոհված ու անհայտ կորած մարմինների որոնման համար: Այս մասին հայտնում է Русская весна-ն:
Միջոցառումն անցկացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության, հայ և ադրբեջանցի զինծառայողների ուժերի հետ համատեղ:
Առաջին շաբաթվա ընթացքում Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 2 հազար դիակ, որոնք հանձնվել են յուրաքանչյուր կողմին: Բացի այդ, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն ամբողջությամբ մաքրվեց վնասված և անսարք սարքավորումներից, իսկ նոյեմբերի 17-ին բացվեց Լաչինի միջանցքը Երևանից փախստականների՝ Գորիսով դեպի Ստեփանակերտ անվտանգ տեղափոխման համար: Նոյեմբերի 22-ին Մարտունու շրջանում ամբողջությամբ ավարտվել են մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքները: