|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նեղացած է լրագրողներից: Այսօր խորհրդարանում լրագրողները նրան մի քանի հարցեր ուղղեցին` թանկացումների, ծխելու դեմ տուգանքների չափերի մասին, սակայն նա ասաց. «Էնքան սարքող, սուտ-սուտ բաներ եք գրում, որ ձեր հարցերին չեմ ուզում պատասխանեմ»:
Այդուհանդերձ, հարցին` որպես ծխող` ինչպե՞ս է վերաբերվում ծխելու դեմ սահմանվելիք այդքան բարձր տուգանքներին, պատասխանեց. «Իսկ քեզ ով ա ասում, որ ես ծխող եմ»:
Հարցին էլ` ինչի՞ց է նեղացած, Ալեքսանյանն արձագանքեց. «Ձեր սայթերից: Գրում եք, որ մեր տեքստիլի արտադրությունը գնացել ա Ռուսաստան, թանկության պատճառով հետ ա եկել, բայց ոչ մի բան էլ չի եղել: Էդ ձև բան չի եղել»:
Նա անպատասխան թողեց թանկացումները քննարկելու համար «Ելք»-ի առաջարկով կազմակերպվելիք արտահերթ նիստի մասին հարցը: