կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-17 13:36
Քաղաքական

Կա սուտ, կա լկտի սուտ, եւ կա վիճակագրություն. Նիկոլ Փաշինյան

Կա սուտ, կա լկտի սուտ, եւ կա վիճակագրություն. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարությոն նիստում, ուր քննարկվում էր վիճակագրական կոմիտեի նկատմամբ վստահելիության բարձրացման հարցը, վիճակագրական պետական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը փորձեց ցրել մտավախությունները վիճակագրական տվյալների ճշգրիտ լինելու հետ կապված` ասելով. «Վիճակագրական տվյալների հրապարակումը ողջ աշխարհում մեկի համար լավ լուր է, երկրորդի համար` վատ լուր, երրորդի համար` որևիցե արժեք չներկայացնող լուր: Եթե ազատական արժեքներ դավանող երկրներում վիճակագրական ցուցանիշների հրապարակումից հետո որևիցե քննադատություն չեղավ, ուրեմն կա'մ մենք արթնացել ենք Սովետական միությունում` 1937թ.-ին, կա'մ` ժամանակակից Հյուսիսային Կորեայում»:

ՀՀ վարչապետն արձագանքեց. «Դե որ այսքան անկեղծացանք, ես էլ ավելացնեմ` արևմտյան երկրներից մեկի վարչապետն այսպիսի արտահայտություն է արել. «Կա սուտ, կա լկտի սուտ, եւ կա վիճակագրություն»: Ես հույս ունեմ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն բոլորիս կհանի այդ տրամաբանությունից: Սա ընդամենը հումոր է: Ես հուսով եմ, որ ձեզ որեւէ բանով չնեղացրի»:

Ստեփան Մնացականյանը հավելեց. «Վիճակագիրների համար երջանկությունը հասկացված լինելն է»:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Ուրեմն Ձեզ ցանկանում եմ երջանկություն»: