Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մի քանի ամիս առաջ ես տեղեկացա, որ իմ հեռախոսը գաղտնալսվել է առավել զորեղ համարվող իսրայելական «Պեգասուս» հետախուզական ծրագրի օգնությամբ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Գաղտնալսումը ապացուցվեց համապատասխան պրոֆեսիոնալների և ընկերությունների կողմից (մասնավորապես Ruben Muradyanի և Access Nowի միջոցով)։
Երեկ այդ մասին գրեցին համաշխարհային մամուլում՝ Reuters-ից մինչև WIRED ու TechCrunch (հղումները դնում եմ մեկնաբանություններում):
Որպես թյուրքագետ իմ թիրախավորումը և ինձ թվային լրտեսության ենթարկելը կապված է բացառապես իմ մասնագիտական գործունեության հետ։ Ու քանի որ իմ հանրային գործունեությունը գերազանցապես նվիրված է Հայաստանի հանդեպ Թուրքիայի և Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության, ինչպես նաև դրան ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ոչ հայանպաստ և ոչ ադրյունավետ արձագանքի բացահայտմանը, ապա ես չեմ կարող բացառել, որ ինձ գաղտնալսելու փորձի հետևում կարող են կանգնած լինել երկու կողմերն էլ։
Այնուամենայնիվ, սա ինձ որևէ կերպ չի կանգնեցնելու իմ մասնագիտական ու ազգային պարտքը կատարելուց։ Եթե գաղտնալսում են, ուրեմն ասածներս ճշմարտություն են և մեր թշնամիների համար վտանգ են ներկայացնում։ Իսկ այն, ինչ խանգարում է Հայաստանի թշնամիներին, պետք է ավելի շատ արվի»։