կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-08 14:48
Հասարակություն

Աստվածաշնչից մեզ հայտնի ճշմարտություն է՝ պատերազմը չարիք է, պատերազմ հրահրողները՝ չարի գործակիցներ

Աստվածաշնչից մեզ հայտնի ճշմարտություն է՝ պատերազմը չարիք է, պատերազմ հրահրողները՝ չարի գործակիցներ

Աստվածաշնչից մեզ հայտնի ճշմարտություն է՝ պատերազմը չարիք է, պատերազմ հրահրողները՝ չարի գործակիցներ: Այս տեսակետը կարող է թյուրըմբռնումների պատճառ դառնալ և մեկնաբանվել, իբրև թե բոլոր պատերազմ մղողներն են ծառայում չարին:

Այն հիմնավորվում է որոշ խաղաղարարների կողմից այնպես, կարծես թե իսկապես հայրենիքի սուրբ պաշտպանությունը մեղք է, քանի որ կատարվում է պատերազմի միջոցով: Մի պահ մտածենք, սակայն, ինչո՞վ կպսակվի հայտարարված պատերազմին ձևական խաղաղության կոչերով պատասխանելը: Բարդ չէ հասկանալը և վերլուծական մեծ միտք չի պահանջվում հասկանալու համար պատերազմական իրավիճակում խաղաղության կոչերի մեկնաբանությունը թշնամու կողմից: Մեզ լավագույն դեպքում կանվանեն վախկոտներ և կսկսեն ոչնչացնել մեզ, ցեղասպանել՝ հարթելով ճանապարհ դեպի իրենց նպատակները:

Պատերազմ սկսելն, այո՛, չարիք է, սակայն պետք չէ հանձնվել, խեղճանալ պատերազմում, երբ այն արդեն հայտարարել են քո դեմ, պատրաստվում են սպանել, ոչնչացնել քեզ, քո տեսակը: Քանի որ ով չի արգելում չարին գործել, ինքն է դառնում չարի գործակիցը: Եվ անհրաժեշտությունից դրդված մղվող պատերազմն այլ բան չէ, քան սրբազան մի գործ և առաքելություն

Մեր սահմաններն հսկող և անառիկ պահող քաջերն այսօր կատարում են այս սրբազան առաքելությունը: Նրանք չեն վախենում ոչնչից, ապավինում են Քրիստոսին՝ Փրկչին իրենց համար օրինակ ունենալով: Նրանցից յուրաքանչյուրն այսօր պատրաստ է զոհասեղանին դնել իր համար ամենակարևորը՝ կյանքը՝ Հայրենիքի պաշտպանության համար: Զինվորները, թողնելով բոլոր կիսատ թողած գործերը, մեկնել են ի գործ, որ Հայրենիքի պաշտպանությունն է, և վճռում են մեր ապագան: Հերթը նաև մերն է: Յուրաքանչյուրս մեր գործը ծառայեցնենք ի շահ Հայրենիքի․ չէ՞ որ մենք էլ պիտի անմասն չմնանք, կատարենք մեր սրբազան պարտքը:

Հիմա Հայրենիքի սիրո մասին նախկինում ասված խոսքեր ու տրված խոստումներն իրականացնելու ճիշտ ժամանակն է. ի գո՛րծ:

qahana.am