Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` սիրտ-անոթային հիվանդությունները տարեկան 17 միլիոն մարդու կյանք են խլում: Սակայն շոկոլադի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի հնարավորությունը. տեղեկացնոմ է drugs.am-ը:
Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ շոկոլադն օգտակար է սրտի աշխատանքին, սակայն շաքարն ու յուղը նրա պարունակության մեջ այնքան շատ են, որ դրա օգտակարությունը գրեթե չեզոքանում է:
Քեմբրիջի համալսարանի գիտնականները երկու խմբի էին բաժանվել և միմյանցից առանձին կատարել նույն հետազոտությունը, որին մասնակցել էր ավելի քան 114 հազար մարդ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Նիդերլանդներին, Շվեդիայից և Ճապոնիայից: Նրանց թվում էին ինչպես առողջ, այնպես էլ շաքարախտով տառապող մարդիկ:
Գիտնականների հետազոտության արդյունքում պարզվել է, որ շոկոլադը 37%-ով նվազեցնում է ինֆարկտի և 29%-ով` ուղեղի կաթվածի հնարավորությունը: Սակայն շոկոլադի մեջ պարունակվող շաքարն ու յուղը կարող են ավելի վատ անդրադառնալ առողջության վրա` առաջացնելով շաքարախտ:
Բժիշկներն այս խնդիրը լուծելու համար առաջարկում են շոկոլադ արտադրող ընկերություններին հնարավորինս նվազեցնել յուղի և շաքարի պարունակությունն իրենց արտադրանքի մեջ: