|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր Վազգեն Սարգսյանի 55-ամյակի կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն այցի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին մոտեցան մի քանի քաղաքացիներ` տարբեր խնդրանքներով`թոշակի բարձրացումից մինչև նոր ընդունելություն, փոխանցելով նրան փաստաթղթեր, դիմումներ ու նամակներ:
Մի կին դժգոհում էր, որ նախարարն իրեն չի ընդունել, ինչին Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ նման բան հնարավոր չէ` եթե գործերն ուսումնասիրված են, ապա ինքը քաղաքացիներին հրավիրում է ընդունելության: Նախարարին մոտեցավ նաև զոհված ազատամարտիկի կին՝ գրկին երեխա: Նա խնդրում էր բարձրացնել իր թոշակը: Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Եղավ, բարձրացրել ենք, մի քիչ էլ կբարձրացնենք»:
Նշենք, որ լրագրողների աշխատանքին դիտմամբ խոչընդոտում էին նախարարի թիկնապահները: Նրանք կանգնում էին տեսախցիկների դիմաց, հրում լրագրողներին ու օպերատորներին, հրամայում հետ գնալ, չմոտենալ և այլն: