Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վաղը Մայիսի 1-ն է՝ Աշխատանքի օրը։ Օրը տոնական է, ոչ աշխատանքային։ Չնայած այս տարի այնպես է ստացվել, որ օրն ամեն դեպքում աշխատանքային չէ։
Ինչ-որ դառը նստվածք կա այս՝ աշխատանքային օր, ոչ աշխատանքային օր արտահայտությունների մեջ։ Իսկ նստվածքն այդ, հայտնի է, նրանից է, որ մեր շատ ու շատ հայրենակիցների համար ամբողջ օրեր, շաբաթներ եւ ամիսներ են «ոչ աշխատանքային»։ Իսկ եթե մարդը գործազուրկ է կամ խախուտ, ժամանակավոր որեւէ զբաղմունք ունի՝ անորոշ հեռանկարով, ի՞նչ տոն, այն էլ՝ Աշխատանքի։
Մյուս կողմից` հայրենի իրականության պարադոքսներից մեկն էլ երեւի այն է, որ աշխատանք ունեցողներից շատերն էլ հազիվ թե տոնական տրամադրություն ունենան։ Մինչդեռ ընդամենը մի ինչ-որ 25 տարի առաջ Մայիսի 1-ը, համենայն դեպս, Հայաստանում, Նոր տարուց հետո թերեւս ամենից սիրված ու համատարած նշվող տոներից մեկն էր։