Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀԿ 15-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Yerkir.am-ի խնդրանքով անդրադարձավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարաականի մասին լուրերի իսկությանը: Նա ասաց, թե չգիտի' Վլադիմիր Գասպարյանը հրաժարական կտա՞, թե՞ ոչ:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում գործող ոստիկանապետի գործունեությունը, Ալիկ Սարգսյանը պատասխանեց, որ չի ուզում «ո'չ գնահատել, ո'չ էլ գնահատական տալ»: «Բարոյական նորմերին դեմ կլինի»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե ինչպիսի՞ն են իր եւ Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունները, շփվո՞ւմ են, արդյոք, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Չենք շփվում, բայց նորմալ է»: