Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վաղը` ժամը 12:30-ին, «Դեմ եմ» շարժման ակտիվիստները կհավաքվեն Սահմանադրական դատարանի շենքի առջեւ` խորհրդանշական լռության ակցիա իրականացնելու համար՝ առանց կոչերի, առանց ելույթների, որպեսզի չխանգարեն ՍԴ-ի աշխատանքին:
Հիշեցնենք, որ վաղը ՍԴ-ն կքննի ԱԺ 4 խմբակցությունների ներկայացրած` «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մսին» ՀՀ օրենքի որոշ դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շարժման մի քանի անդամներ հայտարարեցին, որ այդ օրը «Դեմ եմ»-ը կազմակերպելու է միայն մեկ ակցիա և քաղաքում կազմակերպվելիք մյուս ակցիաների հետ առնչություն չունի: «Մենք փորձելու ենք հնարավորինս զերծ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքին այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից»,- նշեցին նրանք:
Դիտարկմանը` եթե ՍԴ-ում հարցի քննությունը ձգձգվի և ամիսներ տևի, ի՞նչ կձեռնարկեն, ակտիվիստ Դավիթ Մանուկյանը պատասխանեց, որ պայքարը չի մարի, և իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի շարժումը «չքնեցնեն»: