Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանն ակտիվորեն միջնորդում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին, մինչդեռ ԵՄ-ն չափազանց պասիվ է. ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցով նախկին հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:
Նրա կարծիքով` Ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն դժվար թե Հարավային Կովկասում նոր պատերազմի պատճառ դառնա, քանի որ «պատերազմը հեշտ է սկսել, դժվար է ավարտել»: Բացի այդ, ըստ նրա, պատերազմը միշտ ծանր հետեւանքներ է ունենում` մարդկային զոհեր, խեղված կյանքեր ու քայքայված տնտեսություն, եւ Լենմարկերը համոզված է, որ երկու երկրների պատասխանատու անձինք նման ճակատագրական որոշում չեն ընդունի:
Քաղաքական փակուղուց դուրս գալու համար, ըստ նրա, հակամարտող կողմերը պետք է հասկանան, որ «խաղաղ լուծումը պետք է լինի փոխզիջումային». «Կողմերից ոչ մեկը չի բավարարի իր բոլոր պահանջները: Սակայն խաղաղ կարգավորումը, որն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, շահավետ է երկու կողմին էլ»:
Լենմարկերը նաեւ հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է մեծ աջակցություն ցուցաբերի բոլոր երեք հարավկովկասյան երկրներին Միությանը անդամակցելու հարցում: «Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը ինքնիշխան պետություններ են եւ, եթե ցանկություն հայտնեն եվրոպական ինտեգրման մաս դառնալ եւ համապատասխանեն դրա չափանիշներին, ապա նման հնարավորությունը պետք է բաց լինի բոլորի համար: Ես համոզված եմ, որ դա երկարատեւ խաղաղություն եւ կայունություն կբերի տարածաշրջանին»,- ասել է նա: