Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին որոշումը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը դադարեցնելիս պետք է ստուգել, թե արդյո՞ք նրանք պետական բյուջեի նկատմամբ ունեն պարտավորություններ, որովհետև պարզել են, որ որոշ անհատ ձեռնարկատերեր իրենց գործունեությունը դադարեցնելուց հետո ունեցել են պարտավորություններ:
ՀՀ վարչապետը նշեց, որ ձեռնարկատերերի գործունեության դադարեցումը պետք է դժվար լինի, հակառակ դեպքում` ամեն օր կստեղծվեն բիզնես ձեռնարկություններ, կանեն մեկ-երկու գործարք և հարկային պարտավորություններից խուսափելու համար կփակեն իրենց ձեռնարկությունը, և նրանց հետքը ոչ ոք չի կարողանա գտնել: Հետևաբար, եթե Հայաստանում հեշտ է ձեռնարկություն գրանցելը, ուրեմն պետք է բարդ լինի դրա դադարեցման գործընթացը:
«Բացելը պետք է հեշտ լինի, իսկ դադարեցումը` դժվար, որովհետև ևթե ձեռնարկատերն ունի պարտավորություններ, պետք է հասցնել ստուգել դա, հակառակ դեպքում` լրջագույն խնդիրների առջև ենք կանգնելու»,- ասաց վարչապետը: