Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 26-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Թատերական Online մրցանակաբաշխություն 2013»-ը: Մրցանակաբաշխությունը կյանքի է կոչվել 2012-ին, եւ այդ ժամանակ ունեցած հաջողությունը նպաստեց այն շարունակական դարձնելուն: Online տիրույթում քվեարկությունը սկսվել է փետրվարի 20-ին եւ ավարտվել մարտի 15-ին:
Մրցանակաբաշխության հիմնադիր նախագահ Ֆրունզե Գեւորգյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մրցանակաբաշխությունը ստեղծվել է, որպեսզի գնահատի և պարգևատրի մասնակիցներին։ Ըստ նրա` մրցանակաբաշխությունը երիտասարդական է. երիտասարդությունը մեր օրերում, ինչպես նշում է Ֆրունզեն, ամենախոցելի կետն է։
«Online մրցանակաբաշխությունը ստեղծված է հանրության ձայնը հաշվի առնելու համար. հանրությունն է դիտում, գնահատում և ընտրում, թե ով է արժանի լինելու տարվա լավագույնը: Մրցանակաբաշխությունը աճելու և զարգանալու բավական մեծ տեղ ունի և չի բավարարվելու ստեղծածով: Մենք անընդհատ նորանոր գաղափարներ ենք մշակելու ու հասցնելու ենք այն կետին, որ ոչ մի արվեստագետ չկարողանա քննադատել ու խոսել մեր արած սխալներից այն դեպքում, երբ ամենաառաջինն ինքն է այդ սխալն անում»,-ասաց Ֆրունզեն:
Մրցանակաբաշխությունև և այն ամենը, ինչը կապված է թատերական աշխարհի հետ, Ֆրունզեի համար ավելի շատ հոբբի է։ Ֆրունզեն մասնագիտությամբ ռեժիսոր է և, ուսումնասիրելով դաշտը, նկատել է, թե ի՞նչ խնդիրներ կան դաշտում, որքանո՞վ են գնահատում կամ անտեսում և նույնիսկ կոտրում երիտասարդ ստեղծագործողի եռանդն ու աշխատասիրությունը։
«Սա շատ տեսանելի է, երբ երիտասարդ ռեժիսորը ներկայացում է բեմադրում, սակայն ցուցադրության համար չկա բեմ, չկան բավարար պայմաններ։ Իսկ թատրոնում բեմ զբաղեցնելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ, նույնիսկ եթե վաճառվեն բոլոր տոմսերը, ապա, միևնույն է, դու չես կարող բավարարել բոլոր ծախսերը։ Իսկ դա չեն նկատում»,- ասում է Ֆրունզեն եւ հավելում, որ հենց դրա համար էլ ինքը ցանկացել է ոգեշնչել երիտասարդ արվեստագետներին, գնահատել նրանց աշխատանքը և, ամենակարևորը, գրանցել ճշգրիտ արդյունքներ. «Այլ ոչ թե խաբենք մարդկանց, ինքներս մեզ եւ առաջին պլան մղվի ԵՍ-ը»:
Կ. Հ.