Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն 100 օր է, ինչ ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալը` Ռուբեն Մելիքյանը, ղեկավարում է նորաստեղծ Արդարադատության ակադեմիան: Պաշտոնավարման 100 օրն ամփոփելու նպատակով հրավիրած ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ո՞ր պաշտոնն էր ավելի դժվար` փոխնախարարի՞, թե՞ ռեկտորի, Մելիքյանն ասաց. «Հեշտ կամ դժվար աշխատանք» ձևակերպումն այնքան էլ ճշգրիտ չէ: Եթե մարդն իր առջև դրվածը բարեխիղճ է կատարում է, դա ավելի կարևոր է»:
Ըստ նրա` երկու պաշտոնների միջև տարբերությունը մեծ է զուտ պատասխանատվության առումով: «Եթե նախկինում ցանկացած որոշման համար պատասխանատուն նախարարն էր, և դա իր հոգեբանական ազդեցությունն էր ունենում, ներկայումս ողջ պատասխանատվությունը ռեկտորատի վրա է դրված, այսինքն` անձնական է: Սակայն ես երկու աշխատանքներն էլ մեծ սիրով եմ կատարել: Կարճ ասած` եթե առաջ գիշերները մի քիչ դժվար էի քնում` հիմա էլ եմ դժվար քնում»:
Նա նաեւ նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ակադեմիան լավ արդյունքներ արձանագրի: «Սա պատվի հարց է, ինձ համար սա մեծ պատիվ և պատասխանատվություն է»,- ասաց Մելիքյանը: