|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Wikileaks կայքի ուրբաթ օրը գաղտնազերծած փաստաթղթերից մեկը վերաբերում է 2008-ի ապրիլին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին առնչվող սկանդալին, երբ «Առավոտը» հրապարակել էր, որ նա ծեծի է ենթարկել գորիսեցի մի պատանու, սակայն կառավարության քննության արդյունքում «պարզվել է», թե այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:
«Սա Խաչատրյանի (որը Սյունիքը փաստացի իշխում է ֆեոդալի նման) կամ նրա ընտանիքի հետ կապված առաջին սկանդալը չէ,- ԱՄՆ պետքարտուղարությանն ուղղված զեկուցագրում գրել է Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը:- Չնայած մենք առաջին ձեռքից տեղեկատվություն չունենք` «Առավոտի» հրապարակումը հերքելու կամ հաստատելու համար, թերթի կողմից իրադարձությունների մեկնաբանությունը, սակայն, առաջին հայացքից ավելի հավաստի է թվում, քան պաշտոնական վարկածը»: