|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Գերմանական «Շպիգել օն-լայն» կայքը կազմել է WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերի ատլաս, որտեղ շրջանակներով նշել է, թե ո՞ր երկրի ամերիկայն դեսպանատներից որքա՞ն փաստաթուղթ է ուղղարկվել Վաշինգտոն: Որքան շրջանակաները մեծ են, այնքան շատ՝ փաստաթղթերի քանակը:
Գույները նույնպես կարևորություն ունեն. կանաչը չդասակարգված փաստաթղթերն են, դեղինը՝ չդասակարգված՝ միայն պաշտոնական օգտագործման համար, նարնջագույնը՝ կոնֆիդենցիալ, կարմիրը՝ կոնֆիդենցիալ, արգելվում է օտարերկրացիներին ցույց տալ, բոսորագույնը՝ գաղտնի, իսկ կապույտը՝ գաղտնի, արգելվում է օտարերկրացիներին ցույց տալ:
«Շպիգելը» կազմել է նաև փաստաթղթերի՝ յուրաքանչյուր երկրից ուղարկման ժամանակացույցը:
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժամանակացույցերը:
Հատկանշական է, որ, ի տարբերություն Հայաստանի և Թուրքիայի, Ադրբեջանի մասին կոնֆիդենցիալ զեկույցներ Վաշինգտոն ուղարկվել են դեռևս 1966 թվականից: