|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Հայաստանի գլխավոր դատախազությունը ստացել է ՀՌԱԿ անդամ Սլավա Սարգսյանի դիմում-բողոքը` ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի և կուսակցության նախկին ատենադպիր Կարեն Կակոյանի կողմից կուսակցության գրասենյակային տարածքները օտարելու դեմ:
Ինչպես ՆՏ-ին հայտնել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը`ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն է ուղարկել հիշյալ դիմումը` հանձնարարելով ստուգել փաստերը և արդյունքների մասին տեղեկացնել դիմումատուին և գլխավոր դատախազին: