Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկա դրությամբ WikiLeaks-ում Հայաստանին վերաբերող դեռևս երեք փաստաթուղթ կա շրջանառության մեջ, որոնցից երկուսը դասակարգված են գաղտնի (SECRET), իսկ մեկը՝ կոնֆիդենցիալ (CONFIDENTIAL);
Ձեզ ենք ներկայացնում մի հատված այդ փաստաթղթերից , որը 2010 թ.-ի հունվարի 26-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի՝ Թուրքիա այցի արձանագրությունն է, որը դասակարգված է «Գաղտնի»:
«Թուրք-Հայկական հարաբերությունների վերականգնման և ընդհանուր սահմանի բացման նպատակով Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին արձանագրությունների ստորագրումը շրջադարձ էր տարածաշրջանի համար: Սակայն ո´չ Թուրքիան, ո´չ էլ Հայաստանը քայլեր չեն ձեռնարկել փաստաթղթի վավերացման համար. Թուրքիայի կառավարությունը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղին շրջապատող Ադրբեջանի մարզերից Հայաստանի զորքերի դուրս բերումը նախապայման է (Նկատի ունեցեք. Սա պայմանավորվածության մաս չէր, և ԱՄՆ-ն չի պաշտպանում այս դիրքորոշումը): Հետագա հարաբերություններն, այնուամենայնիվ, մեծապես կապված կլինեն 1915 թ.-ի «հայկական ցեղասպանության» խնդրին: 1915 թ.ի իրադարձությունները «ցեղասպանություն» անվանող ԱՄՆ ցանկացած որոշումը քաղաքական տարաձայնություններ կառաջացնի Թուրքիայում, և դրա ազդեցությունը մեր երկկողմ հարաբերությունների վրա, ներառյալ քաղաքական, ռազմական և առևտրային ասպեկտները, ավերիչ կլինի»: