Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Wikileaks-ի` օրերս գաղտնազերծած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գրագրություններից մեկը, որը թվագրված է 2008թ. մարտի 7-ով, վերաբերում է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների եւ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի զրույցին:
Դրա ժամանակ Վալերի Պողոսյանը, ամերիկացի դիվանագետի ասելով, հայտարարել է, թե ՀՀ իշխանություններն այնքան անամոթ էին, որ սպառնում էին ձերբակալել Լեւոն Տեր-Պետրոսյանին` չնայած դա անելու ոչ մի իրավական հիմք չունեին:
«Բայց նրանք կարող էին անել այն, ինչ ուզում են»,- տրտնջում է Պետրոսյանը»,- գաղտնի նամակում գրում է ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը:
Դեսպանատան աշխատակիցները հարցրել են Պողոսյանին մարտի 1-ից հետո չհրապարակված մահվան դեպքերի հնարավորության, նաեւ այն պնդումների մասին, որ ԼՂ բանակային ուժեր են բերվել Երեւան` բռնությունները հանդարտեցնելու համար: Պողոսյանը ենթադրել է, որ այդ լուրերը «ամբողջովին անհիմն չեն»` նշելով, որ 90-ականներին զբաղեցրել է ԱԱ եւ ՆԳ գերատեսչությւոնների ղեկավարի պաշտոնները, եւ իրեն տեղեկատվությունը հասնում է նախկին «կապերի շնորհիվ»:
Փաստաթղթի վերջում արված իր մեկնաբանության մեջ Փենինգթոնը գրում է. «Մենք որեւէ հիմք չունենք հաստատելու դատավոր Պողոսյանի մեղադրանքները, բայց այն փաստը, որ ՀՀ բարձրագույն ատյաններից մեկի ծառայողը նման բաներ է ասում, ինչ-որ բան նշանակում է»: