կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-29 12:53
Աշխարհ

Wikileaks- ը հրապարակեց ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերը

Wikileaks- ը հրապարակեց  ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերը

Այս գիշեր Wikileaks-ը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերը՝ 2004-ից մինչև 2010-ի մարտ ամիսն ընկած ժամանակաշրջում արված շուրջ 250 հազար գաղտնի դիվանագիտական նամակագրությունը:

 

Դրանք հետաքրքիր տեղեկություններ է պարունակում հատկապես մեր տարածաշրջանին վերաբերող խնդիրների վերաբերյալ: Ամենաշատն Անկարայից Միացյալ Նահանգներ ուղարկված նամակներն են` շուրջ 7.918:

 

Ուշագրավ է 2010 փետրվարի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բիլլ Բըրնսի խոսակցության մանրամասները: Ալիևը Բըրնսին ասել է, որ Ապրիլի 24-ը «Դամոկլյան սրի» նման կախված է ինչպես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների գլխին:

 

Ալիևը Բըրնսին խորհուրդ է տվել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացն սկսել ապրիլից հետո, ինչն, ըստ Ալիևի, կնպաստի նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Նա խոստացել է Ղարաբաղյան կարգավորման հարցում ավելի ճկուն լինել, սակայն ԱՄՆ-ից պահանջել է ավելի շատ ճնշում գործադրել Հայաստանի վրա:

 

Ալիևն ասել է, որ ինքը Մեդվեդևի և Պուտինի միջև լարվածություն է զգում: «Ադրբեջաներենում մի ասացվածք կա` «Երկու գլուխ մի կաթսայում չի եփվի»,- ասել է նա:

 

Խոսակցության ընթացքում Բըրնսն ասել է, որ ԱՄՆ-ի համոզմամբ`հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կնպաստի, որ Երևանն ավելի ճկուն լինի և քաղաքական կամք ցուցաբերի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: