Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դաշնային իշխանություներն ուսունասիրում են, թե արդյոք WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը կառավարության փաստաթղթերը հրապարակելով խախտել է քրեական օրենքները, այդ թվում, «Լրտեսության ակտ»-ի տակ հնարավոր մեղադրանքներ են քննարկում, տեղեկացնում է «Վաշինգտոն փոստը»:
Գլխավոր դատախազ Էրիկ Հ. Հոլդըր կրտսերն ասել է, որ Արդարադատության վարչությունն ու Պենտագոնը «ակտիվ քրեական հետաքննություն» են անցկացնում: Բացի այդ, ՀԴԲ-ն քննում է բոլոր նրանց, ովքեր առնչվել են փաստաթղթերի հետ:
Դեռ պարզ չէ, թե ռազմական կամ քաղաքացիական համակարգերում որևէ լրացուցիչ մեղադրանքներ կառաջադրվեն, թե ոչ: Այս տարվա մայիս ամսին WikiLeaks-ին փաստաթղթերը տրամադելու մեղադրանքով ձերբակալվել էր բանակի հետախուզական վերլուծաբան Բրեդլի Մենինգը:
Ասանջի նկատմամբ որևէ քայլ ձեռնարկելու բարդություններից մեկն այնէ, որ վերջինս Ավստրալիայի քաղաքացի է, սակայն ԿՎՀ նախկին գլխավոր իրավախորհրդատու Ջեֆրի Սմիթն ասել է. «Ես վստահ եմ, որ Արդարադատության վարչությունը փորձում է նրան մեղադրանք առաջադրելու որևէ ճանապարհ գտնել»: