|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ ապստամբները գրավել են Մուամար Քադաֆիի կեցավայրը: Նրանք ջարդուխուրդ են արել Քադաֆիի արձանը եւ նրա նստավայրի խորհրդանիշներից մեկը` ամերիկյան ռեակտիվ ինքնաթիռը սեղմած ոսկե բռունցքը. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ապստամբների գնդապետ Ահմեդ Օմար Բանին հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում Անցումային ազգային խորհուրդը Բենգազիից տեղափոխվելու է Տրիպոլի: Նաեւ նշվել է, որ Տրիպոլիի համար մարտերում զոհվել է ավելի քան 400 մարդ:
Մինչդեռ Մուամար Քադաֆին հայտարարել է, որ իր նստավայրն ապստամբներին հանձնելը «մարտավարական քայլ էր»: Հայտարարությունն արվել է Arabic Al-Orouba TV-ով: Լիբիայի առաջնորդի շրջապատը պնդում է, որ Քադաֆին պատրաստ է դիմադրություն ցույց տալ ապստամբներին մի քանի ամիս, նույնիսկ տարիներ շարունակ, եւ որ «Լիբիան կվերածվի հրաբխերի, լավայի եւ կրակի»:
Քադաֆիի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ: Նրան հավատարիմ զորքերը դեռ վերահսկում են Տրիպոլիի որոշ շրջաններ: