Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ Մուամար Քադաֆիի ընտանիքի՝ աշխարհի տարբեր երկրներում պահվող բանկային հաշիվները սառեցվել են, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, Լիբիայի Կենտրոնական բանկում կա, ընդհանուր առմամբ, ավելի քան 6,5 մլրդ դոլար արժողությամբ 143,8 տոննա ոսկի. տեղեկացնում է Financial Times-ը:
Ըստ պարբերականի՝ Լիբիայի ոսկու պաշարը Քադաֆիի համար իսկական փրկօղակ կարող է լինել, եթե, իհարկե, նրան հաջողվի ոսկին վաճառել արտասահմանում։ Կասկածներ կան, որ թանկարժեք «բեռն» արդեն Տրիպոլիում չէ։
Բանկային աշխատողների կարծիքով՝ ոչ մի միջազգային բանկ կամ առեւտրային ընկերություն չի գնի այդ ոսկին, եթե պարզի, թե որտեղից է այն։ Սակայն Քադաֆին կարող է Չադում կամ Նիգերում ոսկին փոխանակել դրամով, ապա գումարը տեղափոխել Լիբիայի իշխանություններին հաշվետու բանկերից մեկը։