|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կոալիցիայի երկրների ղեկավարությունը պետք է հրաժարական տա, որ կանգնեցվեն «խելագար արյունահեղությունը, ուժի օրենքի հաղթանակը օրենքի ուժի նկատմամբ եւ միջերկրածովյան տարածաշրջանի ընդհանուր շահերի ոչնչացումը»: Նման կոչ է արել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին, որի ելույթը հրապարակել է Լիբիայի «Ջանա» պետական գործակալությունը։
«Այդ արկածախնդիրները ցանկանում են մեզ միջնադար տեղափոխել եւ սկսել են մի վտանգավոր պատերազմ, որի վերահսկողությունը շուտով կկորցնեն»,- հայտարարել է նա։
Քադաֆին արեւմտյան երկրների ժողովուրդներին խորհուրդ է տվել նոր առաջնորդներ ընտրել, որոնք կհասկանան միջազգային հարաբերությունների ու միջազգային օրենքների իմաստը:
Հակառակ դեպքում, ըստ Լիբիայի առաջնորդի, «աշխարհն ականատես կլինի մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ սարսափելի պատերազմի»։