|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդները համատեղ հոդված են հրապարակել, որում տեղեկացնում են, որ մտադիր են շարունակել Լիբիայի դեմ գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ Մուամար Քադաֆին հրաժարական չի տվել. տեղեկացնում է ֆրանսիական Figaro թերթը:
Հոդվածը միաժամանակ լույս է տեսել բրիտանական Times, ամերիկյան International Herald Tribune եւ Washington Post, նաեւ արաբական al-Hayat թերթերում:
«Անընդունելի է, որ նա, ով փորձում էր ոչնչացնել սեփական ժողովրդին, հետագայում դեր ունենա կառավարությունում: Քանի դեռ Քադաֆին իշխանություն է, ՆԱՏՕ-ն եւ կոալիցիոն գործընկերները պետք է շարունակեն գործողությունները քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու եւ վարչակազմի վրա ճնշումը մեծացնելու համար»,- հայտարարել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
Ըստ նրանց` միայն Քադաֆիի հրաժարականից հետո կսկսվի անցումը բռնատիրությունից լայնամասշտաբ սահմանադրական գորընթացի` նոր առաջնորդների գլխավորությամբ:
«Սակայն, որպեսզի գործընթացը սկսվի, Քադաֆին պետք է հեռանա, հեռանա ընդմիշտ»,- ասվում է հոդվածում:
Այսօր, ըստ Reuters-ի, Քադաֆիի դուստրը` Աիշան, Ջամահիրիայի առաջնորդի կեցավայրի տանիքից ելույթ է ունեցել ժողովրդի առջեւ եւ հայտարարել, որ «Քադաֆիի հրաժարականի պահանջը լիբիացիներին հասցված վիրավորանք է, քանի որ Քադաֆին ոչ թե Լիբիայում է, այլ լիբիացիների սրտում»: