|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Լիբիայի կառավարությունը ապստամբների առաջարկած զինադադարն ընդունելը խելահեղություն է անվանում. հաղորդում է Al-Jazeera-ն:
Երեկ Լիբիայի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմն ասել է, որ ապստամբները զինադադար չեն առաջարկում, այլ պահանջներ են ներկայացնում: Ըստ նրա` կառավարական ուժերը չեն պատրաստվում լքել իրենց վերահսկողության տակ առած արևմտյան քաղաքները, սակայն պատրաստ են բանակցությունների:
Հիշեցնենք, որ երեկ լիբիացի ապստամբների ղեկավար Աբդել Ջալիլը հայտարարել էր, որ համաձայն են ժամանակավոր զինադադար կնքել` պայմանով, որ կառավարական զորքերը կլքեն երկրի արեւմտյան քաղաքները` ապահովելով դրանց բնակիչների խոսքի ազատությունը: