|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի ղազախական ներկայացուցչության աշխատակից Վալերի Տոլմաչովը փորձել է զավթել իտալական Alitalia ընկերությանը պատկանող` Փարիզ-Հռոմ չվերթն իրականացնող ինքնաթիռը` 131 ուղևորով. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը:
Տոլմաչովը սառը զենքով հարձակվել է անձնակազմի անդամներից մեկի վրա` սպառնալով սպանել նրան, եթե ինքնաթիռն ուղղությունը չփոխի դեպի Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի: Օդաչուներին հաջողվել է չեզոքացնել հանցագործին, իսկ Հռոմ ժամանելու պես նրան ձերբակալել են իտալական ոստիկանության աշխատակիցները:
Ղազախստանի արտգործնախարարությունն անմիջապես արձագանքել է կատարվածին` նշելով, որ ներկայումս պարզաբանվում են միջադեպի մանրամասները: