|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին այսօր առավոտյան հեռուստաեթերից հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ ու լքել երկիրը, սակայն պատրաստ է բանակցությունների եւ հաշտեցման, եթե ՆԱՏՕ-ն դադարեցնի ռմբակոծությունները. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նա կոչ է արել արեւմտյան կոալիցիային դադարեցնել հարձակումները եւ հնարավորություն տալ Լիբիայի ժողովրդին ինքնուրույն լուծելու ներքին խնդիրները:
«Մենք նրանց վրա չենք հարձակվել, չենք կտրել-անցել ծովը...: Իսկ ինչո՞ւ են նրանք մեզ վրա հարձակվում: Եկեք բանակցություններ սկսենք»,- մոտ 80 րոպե տեւած իր ելույթում ասել է Քադաֆին:
Ելույթի հեռարձակումից անմիջապես հետո պետական հեռուստատեսությամբ հայտարարել են, որ հեռարձակման ժամանակ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են հեռուստաընկերության մոտակայքում գտնվող շինությունը, ինչը «նշանակում է, որ դա առաջնորդի դեմ մահափորձ էր»: